Հայաստանում այսօր տնտեսական կյանքը մահացած է. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հուլիսի վերջին տասնօրյակում Հայաստանում կտրուկ նվազել են հարկային մուտքերը: Ըստ որոշ տնտեսագետների՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումով: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Տնտեսագետի կարծիքով, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունները վատ ազդեցություն են ունեցել ՀՀ-ի զբոսաշրջության ոլորտի վրա:

«Այն, ինչ որ իրենք չկարողացան հավաքագրել առաջին վեց ամիսների ընթացքում, դրա մասին խոսում է նաեւ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ 2 տոկոսով նախատեսվածից պակաս են հավաքել: Մարդկանց սպասելիքները՝ ե՛ւ գնումների, ե՛ւ ներդրումների առումով, բացասական են: Սպասում են, որ տեսնեն, թե ինչ է լինելու: Եւ սպասելիքների չարդարանալը բերում է նրան, որ տնտեսական գործունեություն չեն ծավալում: Փոխարենը՝ կարող էին գնալ ինչ-որ վարկ վերցնել՝ տնտեսական ծրագրերի իրականացման համար, եւ փորձեին դրանք իրականացնել: Հիմա դա չկա, բացառվում է: Հայաստանում այսօր տնտեսական կյանքը մահացած է»,- նկատեց Խաչատրյանը:




Լրահոս