Գյումրի «Մուշ» թաղամասում բացվեց «Ալյանս» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում այսօր բացվեց «Ալյանս» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը: Սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, նոր գրասենյակների միջոցով, «Ալյանս» կուսակցությունը ընդլայնում է իր գործունեությունը Գյումրիում, տարբեր թաղամասերում բնակվող գյումրեցիներին առավել հասանելի դառնալու համար:

Գրասենյակի բացմանը ներկա «Մուշ» թաղամասի բնակիչները խոսեցին առաջիկա ՏԻՄ ընտրությունների և իրենց հուզող խնդիրների մասին՝ մասնավորապես բարձրացվեցին Գյումրիում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների, գործազրկության վերաբերյալ հարցեր: «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները ներկայացրեցին Գյումրու զարգացման, խնդիրների լուծման իրենց տեսլականը և ճանապարհային քարտեզը:

Առաջիկա օրերին «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում է Գյումրու տարբեր թաղամասերում հիմնել ևս 3 նոր գրասենյակներ:

Լրատվական ծառայություն




Լրահոս