Թուրքիայի իշխանությունները կփոխհատուցեն ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ընտանիքներին և տուծածներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն:
Նրա խոսքով՝ քաղաքացիական անձանց և զինվորականների ընտանիքները մինչև 240 հազար թուրքական լիրայի (79 հազար դոլար) փոխհատուցում կստանան, փոխանցում է CNN-ը:
Թուրքիայում ապստամբները ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին հուլիսի 16-ի գիշերը: Վերջին տվյալներով՝ 246 թուրք քաղաքացի է զոհվել ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում: