Թուրք դիվանագետը, ում կասկածում են երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, այժմ գտնվում է Ռուսաստանում, փոխանցում է Daily Star-ը:
Մասնավորապես, ինչպես պարբերականին են հայտնել դիվանագիտական աղբյուրները, խոսքը Բանգլադեշում Թուրքիայի դեսպանատան աշխատակցի մասին է:
Նա այն երեք դիվանագետների թվում էր, ում Անկարան հետ էր կանչել:Նրանցից երկուսը փախել են ԱՄՆ, իսկ երրորդը՝ ընտանիքի հետ՝ Ռուսաստան:
Նշվում է, որ Թուրքիան չեղարկել է բոլոր երեք դիվանագետների անձնագրերը: