Ռուս դիվանագետներն ու զինվորականները Անկարայի իրենց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ պահանջել են փակել թուրք-սիրիական սահմանը, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու Թուրքիան եռակողմ մեխանիզմ են ստեղծել յուրաքանչյուր կողմից հետախուզության, ռազմական և դիվանագիտական ներկայացուցիչներից:
«Մենք, բնականաբար, բարձրացրել ենք թուրք-սիրիական սահմանի փակման հարցը, որպեսզի դադարեցնենք ահաբեկիչներին զենքի մատակարարումը»,-նշել են Պետդումայում:
Պետդումայի պատգամավորների խոսքով՝ հարցը ուղիղ կապ ունի ՌԴ-ի ազգային անվտանգության ապահովման հետ: