Մանրամասներ Ստամբուլում ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ստամբուլում գնդակահարված ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) մարմինը տեղափոխվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռովշան Ջանիևը մեղադրվում է 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությանը ներգրավված լինելու մեջ:

Ինչպես հայտնում է Vesti.az-ը, Ռ.Ջանիևի հետ Range Rover մեքենայի մեջ ևս երեքն են եղել, և այն բանից հետո, երբ հանցագործները կրակել են մեքենայի ուղղությամբ, նրանց ուղղությամբ պատասխան կրակ է բացվել:

cd5f69ee269696d5b63f20c90453435b

«Ռոսբալթ»-ի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ 2016թ. հուլիսին ձերբակալվեց «բոսերի բոս» Զախարի Կալաշովը (Շաքոր Մոլոդոյ), ակտիվություն ծավալեցին նրա ընդդիմադիրները՝ Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Ռովշան Ջանիևը: «Ռոսբալթ»-ի աղբյուրը կարծիք է հայտնել, որ Ռովշան Ջանիևն այդ ակտիվության զոհն է դարձել:




Լրահոս