Թուրքիայի ԱԳՆ-ն ռազմական հեղաշրջման փորձից հետո արտերկրից հետ է կանչել մոտ 300 դիվանագետների: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Գործակալությունը չի հստակեցնում, թե որ երկրներից են հետ կանչվել դիվանագետները:
Նշվում է նաև, որ հետաքննությունից հետո այն դիվանագետները, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական հեղաշրջման հետ, կվերադառնան իրենց պաշտոններին: