Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Արմավիրի մարզպետարանին: Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով տեղեկացրեց, որ այս տարվա օգոստոսի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները, կոտրվել են դռների և պատուհանների ապակիները:
Նա ընդգծեց, որ հասցված վնասները վերացնելու, Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները վերանորոգելու համար անհրաժեշտ է 15 մլն դրամ: Իսկ Վաղարշապատ քաղաքի մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման նպատակով անհրաժեշտ է տրամադրել 20 մլն դրամ: