ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Մոսկվա-Բաքու» գործակալության թղթակիցը հարցրել է Զախարովային, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվային առաջարկել է զիջել ԼՂ հարցում առաջատարի իր դիրքը՝ Սիրիայի հարցով զիջումների փոխարեն:
«Որպեսզի այդպես, ուղիղ, ԱՄՆ-ն մեզ փոխանցի իր առաջնությո՞ւնը: Չեմ հավատում, դա բեկումնային կլինի»,-ասել է Զախարովան: