Առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 64-ը վիրավոր է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ջիզրե քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում, փոխանցում է BBC-ն:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ականապատ մեքենան պայթել է ոստիկանության բաժանմունքից 50 մետր հեռավորության վրա:
Ոստիկանության բաժանմունքի զգալի հատվածը փլուզվել է: Դեպքի վայրում բժիշկներ են աշխատում:
Ջիզրեի բնակչության հիմնական մասը քրդեր են: 2015թ. մասշտաբային օպերացիա էր անցկացվել քրդերի դեմ, որից հետո Թուրքիային մեղադրել էին քաղաքացիական բնակչության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մեջ: