ՀԱՐՑ. Վերջերս լայն տարածում է գտել բազմաթիվ կրոնական կազմակերպությունների դավանանքը: Նույնիսկ տվյալ աղանդին հարող մարդիկ ներխուժում են բնակարան եւ ստիպում լսել իրենց «հիմարությունները»: Հետաքրքիր է իմանալ, թե Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ խորհուրդ կարող է տալ նրանցից խուսափելու եւ ազատվելու համար: Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել նմանատիպ աղանդներից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Աղանդներից պաշտպանվել կկարողանաք, եթե եկեղեցու դավանանքը լավ իմանաք եւ պատարագին մասնակցեք ամեն կիրակի, եթե մկրտված չեք, ապա մկրտվեք, որպեսզի պատարագի ընթացքում սուրբ հաղորդությունը ճաշակել կարողանաք: Անհրաժեշտ է ճշմարտությունը իմանալ եւ կատարել, իսկ սուտը հեռու կնահանջի: Ապրե՛ք ճիշտ քրիստոնեական կյանքով, գուցե այդպես նրանց կհամոզեք:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը կազմում է 64, իսկ ոչ պաշտոնապես գրանցված կրոնական կազմակերպությունները մոտ 100-ն են: Ավելացնենք, որ ՀՀ-ում կա 350.000 ոչ առաքելական եկեղեցու հետեւորդ, որից 120.000-ը քայքայիչ աղանդների հետեւորդ են: Կարելի է եզրակացնել, որ հայրենի իշխանությունների եւ հոգեւոր թեմի կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակը շտկելու ուղղությամբ: