Հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ. Մկրտչյանն իր կողմից վարվող «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ս.Գրիգորյանին, որի հեևանքով վերջինս հայտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեգոտում և վրանցման ենթարկվել Ս.Կարապետյանի կողմից վարվող «BMW X5» ավտոմեքենայի կողմից: Ստացած մարմնական վնասվածքներից Ս.Գրիգորյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս