Քրդերի դեմ հարձակումը Թուրքիայի կողմից հուսահատ, ճարահատյալ քայլ է. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական զորքերը, որոնք օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի հյուսիս, կրակ են բացել Ջարաբլուս քաղաքում Սիրիայի ընդդիմությանն աջակցող քրդերի ինքնապաշտպանական ուժերի ուղղությամբ։ Խարխլվում է Թուրքիայի ներքին կայությունը, որը հիմնականում պայմանավորված է հենց քրդական հարցով:

Թուրք-քրդական հարաբերությունների լարման և դրա հետևանքների մասին ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ. «Թուրքիայի ներխուժումը Սիրիա իր մեջ պարունակում է շատ մեծ քրդական կոնտեքստ, սակայն այստեղ կա մեկ էական խնդիր, որը Թուրքիայի համար եղել է մնում է: Առաջինը՝ քրդերն այսօր Սիրիական պատերազմի թատերաբեմի ամենազդեցիկ զինված ուժն են, երկրորդը` Թուրքիան այսօր բախվում է պատմականորեն քրդական ազգային ինքնագիտակցության աննախադեպ վերելքի հետ, և ես կարծում եմ, որ ժամանկը կստիպի, որպեսզի Թուրքիան դրա հետ հաշտվի:

Երրորդը` Թուրք-Սիրիական սահմանի ամբողջ երկայնքով, բացառությամբ մի փոքր հատվածի գրավել են քրդական ուժերը և վերահսկում են այդ տարածքը»:

Քաղաքագետը նաև նշեց, որ քրդերն այսօր  հանդիսանում են Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցը, և այս ներխուժումով այդ դասավորությունը, ըստ էության, չի փոխվի. «Թուրքիայի այս քայլը հուսահատ, ճարահատյալ մի քայլ է, որն ուղղված է նրան, որ կարողանա մեղմել քրդական ակտիվ գործոնի ազդեցությունը:

Բայց չեմ կարծում, որ ռազմավարական առումով Թուրքիային կհաջողվի. պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ը ևս այս սահամափակ ներխուժմանը միջամտում է, սակայն միայն այն մասով, որն ուղղված է ԻՊ-ի դեմ»:




Լրահոս