Հուլիս ամսին որքան են կազմել բնակարանների գները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14032 գործարք, որոնց քանակը 2016 թվականի հունիս ամսվա համեմատ նվազել է 5.3 %-ով, իսկ 2015 թվականի հուլիսի համեմատ՝ 13.8 %-ով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալներից:

2016 թվականի հուլիսին, 2016 թվականի հունիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են 5.0 %-ով, իսկ 2015 թվականի հուլիսի համեմատ՝ նվազել 13.1 %-ով: 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 67.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2016 թվականի հուլիսին, 2016 թվականի հունիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 13.3 %-ով, իսկ 2015 թվականի հուլիսի համեմատ՝ նվազել 8.1 %-ով:

tun

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի հունիսի համեմատ՝ աճել է 0.02%-ով: 2016 թվականի հուլիսին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 299 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի հունիսի համեմատ նվազել է 3.9 %-ով, իսկ 2015 թվականի հուլիսի համեմատ՝ 14.8 %-ով:

marz

marz1




Լրահոս