Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

«ՆԳՆ ղեկավարի պաշտոնում է նշանակավել աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սուլեյման Սոյլուն»,-ասել է նա:

Էֆքան Ալան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015թ. նոյեմբերից:

Hürriyet պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ էր Էֆքան Ալայի աշխատանքից, և դա էր հրաժարականի պատճառը:




Լրահոս