Ըստ ՀՀ բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ամփոփ տեղեկատվության՝ ՀՀ կազմակերպությունների կողմից 2015թ. կատարված բնապահպանական եւ բնօգտագործման վճարները կազմել են 3 021.8 մլն. դրամ, որից 1 215.4 մլն. դրամը կամ 40.2%-ը՝ բնապահպանական (վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու, արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության եւ սպառման համար), 1 806.4 մլն. դրամը կամ 59.8%-ը՝ բնօգտագործման (ջրօգտագործման, ոչ մետաղական հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի եւ աղի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման համար) վճարներն են: 2015թ. մեկ բնակչի հաշվով բնապահպանական եւ բնօգտագործման վճարները կազմել են 1005.7 դրամ, իսկ մեկ կազմակերպության հաշվով՝ 773.8 դրամ: Ի դեպ, մեկ բնակչի հաշվով բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մեծությամբ առաջին տեղում Վայոց ձորի մարզն է՝ 3269.7 դրամ, իսկ մեկ կազմակերպության հաշվով Արարատի մարզը՝ 2125.7 դրամ:
ՄԵԿ ԲՆԱԿՉԻՆ՝ 1005.7 ԴՐԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ