ՌԴ ԱԳՆ-ն` հայ քաղաքագետի մուտքի արգելքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները ՌԴ ԱԳՆ-ում իրենց ռուս գործընկերների հետ քննարկել են ՀՀ քաղաքացի հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին Ռուսաստան մուտք գործելու արգելքի հարցը:

«Ներկա պահին ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի արգելքի պատճառների մասին: Ռուսական նախարարությունը հարցում է ուղարկել ՌԴ համապատասխան ծառայություններին և պատասխան ստանալուն պես հավելյալ տեղեկություններ կտրամադրի դեսպանատանը»,- Rusarminfo-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 30-ին հոր շիրիմին այցելած քաղաքագետը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղեկացել է, որ մինչև 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից: Ներկայացված ծանուցման համաձայն` գործել է «Ռուսաստան մուտք ու ելք սահմանող կարգ»-ի մասին օրենքը:




Լրահոս