ՀՀ հարավարևմտյան սահմանային դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: «Արմենպրես»-­ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա մանրամասներ չհայտնեց` հորդորելով սպասել քննչական գործությունների արդյունքներին:

«Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, քննության արդյունքում մանրամասները պարզ կդառնան»,­-ասաց նա:




Լրահոս