Սեպտեմբերի 7-ին Թուրքիայի զինված ուժերը հաուբիցներով կրակ են բացել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Քուրդիստանի (Ռոժավա շրջան) Աֆյոն վարչական միավորման Րաչո շրջանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, գրում է Ermenihaber-ը:
«Demokrathaber» լրատվական կայքը, հղում անելով քրդական «ANHA» լրատվական ծառայությանը, նշում է, որ հարձակման հետևանքով սպանվել է 6 հոգի, նվազագույնը 6 հոգի էլ վիրավորվել են:
Թուրքական «Diken» պարբերականի տեղեկացմամբ՝ տեղի քուրդ պաշտոնյաներից մեկը թուրքական ուժերի վերոնշյալ գործողությունը որակելով որպես սադրանք, ասել է. «Եթե Թուրքիան այս տեսակի հարձակումները շարունակի, մենք նրանց անհրաժեշտ պատասխանը կտանք»: Վերոնշյալ տեղեկությունը հաստատել է նաև Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը: