Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:




Լրահոս