62 սպանված, 100 վիրավոր. ամերիկյան կոալիցիան ռմբակոծել է Ասադի բանակի դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռները Դեյր-էզ-Զորում 4 ավիահարված են հասցրել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ՝ սպանելով 62 զինծառայողի և վիրավորելով մոտ 100-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զինծառայողները շրջապատված են եղել «Իսլամական պետության» զինյալներով: Ավիահարվածները հասցրել են  F-16 երկու ինքնաթիռները: Ավիահարվածներից հետո ահաբեկիչները հարձակման են անցել, հաղորդում են ՌԴ ՊՆ-ում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ են տեղափոխել Միացյալ Նահանգների երկու քաղաքացիերի մարմիններ, ովքեր Սիրիայում կռվում էին  «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ:




Լրահոս