Պուտինի նախկին թիկնապահն ընտրվել է Տուլայի նահանգապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի շրջանի նահանգապետի ընտրություններում ընտրական հանձնաժողովների բոլոր արձանագրություններում մշակումների արդյունքներով հաղթել է տարածաշրջանի գործող ղեկավար Ալեքսյե Դյումինը, փոխանցում է BBC-ն: Նա հավաքել է ձայների 84%-ը:

Դյումինը երկար տարիներ աշխատել է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահ, որից հետո զբաղեցրել է Ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել պաշտպանության նախարարի տեղակալ:

Ռուսական մամուլը ենթադրում է, որ Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել Դյումինի՝ ղեկավարելու ունակություններին Ղրիմում 2014թ. մարտին հատուկ օպերացիաներից հետո:




Լրահոս