Օլանդը պատրաստ է Փարիզում ընդունել ՀՀ և Ադրբեջանի նախագահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Փարիզում ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցային գործընթացի անցկացման շրջանակներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օլանդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին՝ Հայաստանի անկախության 25-րդ ամյակի առթիվ: Օլանդի խոսքով՝ Հայաստանը կարող է հպարտանալ 25 տարվա անցած ուղիով:

«Թույլ տվեք իմ հակվածությունը հայտնել՝ ուղղված բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կայուն և արդարացի կարգավորմանը: Պատրաստ եմ Փարիզում ընդունել Ձեզ երկար տարիներ ձգվող կոնֆլիկտի հարցով քննարկումներ անցկացնելու համար »,-ուղերձում նշել է Ֆրանսիայի նախագահը:




Լրահոս