Ինչպես գիտենք` Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: Վերջինս նշեց, որ նոր վարչապետն այդպես է նպատակահարմար գտնում կառավարության գործունեության համար, և իրենց պատկերացումների շրջանակում պետք է նոր կառուցվածք հաստատել, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի:
«Ընդհանրապես փոփոխությունների անհրաժեշտություն միշտ էլ կա, եթե դա ուղղված է երկրի զարգացմաը»,-հավելեց Թորոսյանը: