Մեղադրանք է առաջադրվել եղբայրներին թալանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. հունիսի 3-ին՝ ժամը 13-ի սահմաններում, տեղեկանալով, որ Վարդան Մեջլումյանն իր ընտանքի անդամների հետ մասնակցում է եղբոր հարսանյաց արարողությանը, օգտվելով այդ հանգամանքից, տան դուռը հրելով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Վարդան Մեջլումյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 հասցեում գտնվող տուն, գաղտնի հափշտակել 1 միլիոն 20 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր:

Մ. Հովհաննիսյանը դրանից 4 օր հետո՝ 2015թ. հունիսի 7-ին մուտք է գործել Վարդան Մեջլումյանի եղբորը՝ Վաչե Մեջլումյանին պատկանող, Դիլիջանի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 տան առաջին հարկում գտնվող պահեստարան հանդիսացող ավտոտնակ եւ հափշտակել ընդհանուր 10 հազար դրամ արժողությամբ տարբեր տեսակի տնտեսական եւ մթերային ապրանքներ:

Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 34-176 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում:




Լրահոս