ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ռուսական քաղաքներում ահաբեկչությունների մասին ԱՄՆ-ի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը ռուսական քաղաքներում ահաբեկչությունների մասին, փոխանցում է RT-ն:

Զախարովան իր պատասխանը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

Ավելի վաղ Քիրբին՝ պատասխանելով Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը խզելու մասին հարցին, հայտնել էր, որ ահաբեկիչները «հարձակում կգործեն ռուսական քաղաքների վրա, և Ռուսաստանն իր զինծառայողների մարմինները կստանա և կշարունակի կորցնել ռեսուրսներ, նույնիսկ նաև նոր ինքնաթիռներ»:

Զախարովային խոսքով՝ դա դիվանագետի մեկնաբանություն չէ: Նա նաև հետաքրքրվել է պետդեպարտամենտից, թե այդ դեպքում ինչ են նշանակում «Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում տեղի ունեցող ահաբեկչությունները»:




Լրահոս