Բաքվում ջրհեղեղների պատճառով 35 մարդ է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Բաքվում անկայուն եղանակային պայմանների հետևանքների մասին:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 28-ին տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Բաքվում տներ, փողոցներ են հեղեղվել, տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել:

Փրկարարական աշխատանքների արդյունքում հեղեղված տներից 35 մարդ է տարհանվել, նրանցից 17-ը երեխաներ են: Ներկա պահին շարունակվում են փրկարարական աշխատանքները:




Լրահոս