«Վարչապետը հայտարարել է հետևյալը. կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին վարչապետը համարեց գողություն: Գողություն` ոչ թե գողական ասպարեզի մարդիկ, գողանում տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարվում է գողություն: Գողությունը գողանալ բառը չէ: Այն երևույթը, որը կառավարության անդամները ներքևից մինչև վերեւ պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում»:
Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, ըստ որի պետք է պրիմիտիվ գողությունը վերացնել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: