Հռոմի պապը հայտարարել է Վրաստանի հետ ընկերություն անելու ցանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, Վրաստանը «սուրբ հող» է անվանել և հայտարարել Վրաստանի և վրացի ժողովրդի հետ ընկերություն անելու ցանկության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հռոմի պապն արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ: Առաջին օրը պոնտիֆիկը այցելել է ասորա-քաղդեական կաթոլիկ եկեղեցի:

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ն իր հերթին Հռոմի պապին «սիրելի եղբայր» է անվանել:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու:




Լրահոս