Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս շարունակում է ապաքինվել վնասվածքից: Երեկ արգենտինացի ֆուտբոլիստը մարզվել է անհատական ծրագրով ու առաջին անգամ աշխատել է դաշտում:
Սպասվում է, որ Մեսսին լիովին պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 19-ին: