Սերժ Սարգսյանն արդեն երրորդ անգամ նոր վարչապետ է ներկայացնում. ինչ սպասել այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ Սերժ Սարգսյանը ներկա էր գտնվել կառավարության նիստին և ներկայացնելով նոր կառավարությանը, խոսել սպասումների մասին: Հետաքրքիր է, որ իր նախագահության օրոք արդեն երրորդ անգամն է, ինչ Սերժ Սարգսյանը ներկայացնում է նոր վարչապետ և նոր կառավարություն:

Առաջին անգամ դա եղավ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին և հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին կիրագործի հավակնոտ ծրագիր:  Սակայն հենց հաջորդ տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը տարին փակեց տնտեսական ճգնաժամով և այդ ժամանակաշրջանից մինչ այսօր չի հաջողվում հաղթահարել ճգնաժամի հետևանքները:

2014 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն որպես նոր վարչապետ ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը:  Այդ ժամանակ ևս սպասումներ էին առկա, սակայն հետագա երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ դրանք չարդարացան, ինչը հանգեցրեց նաև Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը:

Այժմ էլ Սարգսյանը հույսով լի խոսքեր է ուղղում Կարեն Կարապետյանի կառավարությանը և կարծիք հայտնում, որ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չեն կարողացել անել մյուս բոլոր կառավարությունները… Սպասենք արդյունքներին:




Լրահոս