Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողին վիրահատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք` այսօր  ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ սահմանին  վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց և այս պահին նրան վիրահատում են:

«Զինվորի հետագա առողջական վիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց  նա:

 




Լրահոս