Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներն ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցին, թե երբ քաղաքապետի թեկնածու էիք առաջադրում, չգիտեի՞ք, որ մարդ է ծեծում, նա նշեց .«Այդպիսի ձևակերպում չէ: Մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին: Նա աղքատ մարդկանց կողքին է կանգնել, մի անձնավորություն է, որին շարքային քաղաքացիներն իսկապես սիրում են»:
Դիտարկմանը, թե կա փաստ, որ նա մարդ է ծեծել, պատգամավորն արձագանքեց. «Բազմաթիվ հոդվածներում ճոխ ձևակերումներ են տալիս: «Շատ և շատ դեպքերում շատ բաներ ուռճացված են: Սա ոչ թե սև քարոզչություն է, այլ հակաքարոզչության տեսակ»,- հավելեց նա:
Հիշեցնենք` որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, 15 հոգու հետ այցելել էր Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին եւ հենց սենյակում դաժան ծեծի ենթարկել տարեց մարդուն: