Ինչ կլինի, եթե Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հավասար ձայներ ստացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ժամը 13:00-ին Վանաձորում կսկսվի փակ քվեարկություն, որից հետո պարզ կդառնա, թե ով կդառնա Վանաձորի քաղաքապետ: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն ունի 15 մանդատ, իսկ երեք ուժերը միասին 18, ովքեր համաձայնել են սատարել ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանին:

Նշենք, որ, եթե ինչ-ինչ պատճառներով քվեարկությունից հետո ստացվի հավասար ձայներ, ապա կրկին պետք է վերաքվեարկություն լինի, և այդ դեպքում կրկին նույն արդյունքը գրանցելուց հետո հաղթող կհամարվի տարիքով ավելի մեծ թեկնածուն, ով տվյալ դեպքում ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն է:

Իսկ տեսականորեն հնարավոր է, որ երեք քվեաթերթիկ օրինակ անվավեր ճանաչվի: Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե իրենց ավագանու երեք անդամները կլուսանկարեն քվեաթերթիկները, սակայն  այսօր ավագանու նիստին հայտարարվեց, որ ավագանու անդամները  իրենց հետ հեռախոս վերցնել չեն կարող, ինչը նաև հարուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի զայրույթը:




Լրահոս