«Հայկական վերածնունդ»-ը «սպառնում է» ապացույցներ ներկայացնել, որ քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց ավագանու անդամները չեն խախտել օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները ու քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին: Զոհրաբյանը նաև հայտարարել էր, որ իրենց քվեարկության ապացույցներ են առկա:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության  մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանը հայտնեց, որ իրենց ավագանու հինգ անդամները ևս չեն խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները ու քվեարկել են նախապես որոշվածի պես, այսինքն` ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին: Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առկա են ապացույցներ այն բանի, որ ՀՎԿ անդամները ևս պաշտպանել  են ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ ամենը հավաստող ապացույցներն առկա են ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացվել:

Հիշեցնենք, որ  այսօր Վանաձարում տեղի ունեցավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեց քաղաքապետ: ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն, Քրիստ Մարուքյանը`  14 ձայն: Հավելենք նաև, որ ԲՀԿ-ն, ԼՀ-ն և ՀՎԿ-ն ի սկզբանե որոշել էին սատարել Քրիստ Մարուքյանին:




Լրահոս