Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում նոր ոստիկանապետերի է նշանակել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Լոռու մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Արամ Ղազարյանը, ով մինչ վարչության պետ նշանակվելը, աշխատում էր ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետ:

14694923_1818118798465132_166288468_n
Արամ Ղազարյան

Ոստիկանության Բազումի բաժնի պետ է նշանակվել Արա Կարապետյանը, ով մինչ այս տարվա մայիս ամիսը աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, սակայն նախարարի հրամանով ազատվել էր աշխատանքից ու անցել կադրերի ռեզերվ: Կարապետյանն այսօր արդեն ոստիկանության Բազումի բաժնի պետն է:




Լրահոս