Նազարբաևը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը: Այս մասին, ինչպես հայտնում է Eurasia Daily-ն, ասվում է Ղազախստանի ղեկավար մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ղազախստանի ղեկավար մամուլի ծառայությունում հայտնել են, որ երկրի ղեկավարը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերը մրսածության պատճառով:

Նազարբաևը հոկտեմբերի 12-ին պետք է պաշտոնական այց կատարեր Ադրբեջան, որից հետո հոկտեմբերի 13-ին պետք է այցելեր Հայաստան:




Լրահոս