Շուտով Երևանում նոր տոնավաճառ կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Երեւանում կբացվի նոր լայնաֆորմատ տոնավաճառ, որը գտնվելու է մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարեւանությամբ: Նորակառույց մոլը պատկանում է «Սիլ կոնցեռն»-ին:  Կոնցեռնի համասեփականատեր Խաչատուր Սուքիասյանը հաճախ է այցելում տոնավաճառի տարածք եւ անձամբ հետեւում աշխատանքների ընթացքին:

«Սիլ կոնցեռն»-ի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, առեւտրի կենտրոնը «Սիլ» գրուպինն է»: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 5-ին էլ «Զորավար Անդրանիկ» կայարանի հարեւանությամբ բացվեց «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնը, որը եւս պատկանում է «Սիլ կոնցեռնին»:

Հավելենք, որ նորաբաց մոլը նպատակ ունի «Սուրմալու», «Փեթակ» առեւտրի կենտրոնների աշխատակից-վաճառականներին տանել նոր առեւտրի կենտրոն` ավելի հարմարավետ պայմաններով: Իսկ թե ինչպիսին կլինեն տաղավարների սակագները, դեռ վաղ է ասել:




Լրահոս