Ադրբեջանը Պակիստանից ժամանակակից զենք կգնի. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Ալիևը նշել է, որ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ քննարկվել են ռազմական համագործակցության հարցը:

«Մենք այսօր քննարկել ենք մեր զինված ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին պլանները: Բացի այդ, մենք կարող ենք կարգավորել համատեղ սպառազինության արդյունաբերությունը: Մենք նաև ցանկանում ենք Պակիստանից ժամանակակից և բարձր տեխնոլոգիական զենք գնել, և այդ հարցում մենք համակարծիք ենք»,-ասել է Ալիևը:




Լրահոս