Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի հայրը` Ալիկ Ղանդիլյանը, դիմում է ներկայացրել ԼՂՀ դատախազություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Ղանդիլյանն ասաց, որ դիմումում տեղեկացրել է դեպքից առաջ որդու հետ տեղի ունեցածի մասին.
«Գրել եմ, որ որդուս իրեր գողացել են, մի քանի անգամ միջադեպեր են տեղի ունեցել: Մի քանի այլ հանգամանքեր եւս պետք է նշեմ առաջիկայում: Հուսով եմ` կկցեն քննությանը եւ կպարզեն, թե ինչն է իրականում եղել որդուս մահվան պատճառը»: Հիշեցնենք՝ դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ հերքվել է ի սկզբանե տարածված վարկածը, թե Արման Ղանդիլյանը սպանվել է, քանի որ ծառայակից Հայկ Սեյրանյանը շփոթել է նրան հակառակորդի հետ եւ կրակ բացել: