Կատալոնական «Բարսելոնա»-ի նորանշանակ դեսպան Ռոնալդինյոն բաց է թողել կատալոնական ակումբում առաջին աշխատանքային օրը:
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվողը պետք է ներկա լիներ «Դեպորտիվո»-ի դեմ Պրիմերայի 8-րդ տուրի տնային խաղին, սակայն չի հայտնվել «Նոու Կամպ» ստադիոնում: Նրա անունը խաղին հրավիրված մարդկանց ցուցակում էր: