Մոսուլում մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում 70 իրաքցի զինծառայող է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 70 իրաքցի զինծառայող է զոհվել Մոսուլում մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում, փոխանցում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալը պայթեցրել է ինքն իրեն Իրաքի զինված ուժերի շարասյան մոտ:

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ զինվորականները մոտեցել են քաղաքին:

Հիշեցնենք, որ հայտնի է դարձել, որ քրդական ուժերն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման օպերացիան:




Լրահոս