Աջակցության ծրագրերը բացառապես ուղղել անապահովներին. Արտեմ Ասատրյանը` կառավարության ծրագրի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնական շեշտադրումը վերաբերում է սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացմանը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ այս վեց ամսյա ծրագրերում կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, քանի որ բյուջեն արդեն ներկայացվել է Ազգային ժողով և լրացուցիչ միջոցներ ներկայացված չեն:

«Քաղաքացիներին ավելի արդյունավետ ծառայությունների մատուցում, շեշտադրումները տեղափոխել դեպի զբաղվածության ակտիվ ծրագրեր և աջակցության ծրագրերը բացառապես ուղղել անապահովներին», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս