Արդեն հայտնել էինք, որ այսօր խորհրդարանում 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունվել է Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը: Ներկայացնենք, թե ով ինչպես է քվեարկել կառավարության ծրագրին:
Դեմ քվեարկած պատգամավորներն են`
անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
ՀԱԿ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյան
Արամ Մանուկյան
Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյան
Խաչատուր Քոքոբելյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Ձեռնպահ քվեարկած պատգամավորներն են`
Լյուդմիլա Սարգսյան
Ալեքսանդր Արզումանյան
ՕԵԿ պատգամավորներ`
Հեղիեն Բիշարյան
Լևոն Դոխոլյան
Մհեր Շահգելդյան
Իշխան Խաչատրյան
Կողմ են քվեարկել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորները, ինչպես նաև փաստացի ԲՀԿ խմբակցության անդամ հանդիսացող, սակայն նրանց տեսակետները չկիսող պատգամավորները: Բուն ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը: Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր ևս գրանցվել են: