ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»: