Կապանի, Քաջարանի և Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Կապանի, Քաջարանի, ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս