Ոստիկանությունը շարունակում է Նոր Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացու սպանության հետաքննությունը, փոխանցում է NTV-ն:
ՌԴ քննչական կոմիտեում հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը: Քննիչները պարզում են, թե ինչով են զբաղվել սպանվածներ, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին:
Հաղորդվում է, որ սպանված տղամարդկանցից մեկը 39 տարեկան է, մյուսը՝ 46:
Ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում են, որ նրանց մարմինների վրա առկա են բռնի մահվան հետքեր:
Դեպքի առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. «Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ»: