Մոսկվայում հայերի սպանությունը կրիմինալ «ռազբորկայի» պատճառո՞վ է եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Life հեռուստաալիքը գրում է, որ երեկ գիշերը Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ երկու քաղաքացիների սպանությունը կարող է կրիմինալ «ռազբորկա» լինել:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, անհայտ անձը տղամարդկանց ուղղությամբ 7 փամփուշտ է արձակել, որից հետո թաքնվել է:

Քննությունը պարզել է, որ երկակի սպանությունը պատվերային բնույթ է կրում, իսկ սպանվածները Հայաստանի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ են եղել:

Life-ի հաղորդմամբ՝ Նոր Մոսկվայի վարձով բնակարանում հայտնաբերվել են 39-ամյա Էդուարդ Նշանյանի և 46-ամյա Արմեն Իսրայելյանի դիերը: Բնակարանում 7 պարկուճ է հայտնաբերվել:

Նշենք, որ լրատվամիջոցներով տարբեր վարկածներ են առաջ քաշվում, անգամ խոսակցություններ կան, որ կատարվածը նախկին քրեական տարաձայնությունների պատճառով է եղել: Սակայն պաշտոնապես որևէ վարկած դեռևս առաջ չի քաշվել. մինչ այս պահը եղել են միայն օդից կախված խոսակցություններ:

Մանրամասները`տեսանյութում: