Մոսուլում հրետանային գնդակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի վիդեո-լրագրող Ռասուլ Մահմուդը, փոխանցում է Newsdaily-ն:
Նա լուսաբանում էր Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական արշավը:
Լրագրողը վիրավորում է ստացել քուրդ զինյալների դեմ իսլամիստների հակահարձակման ժամանակ:
«Մենք խորապես մտահոգված ենք այն տեղեկություններով, որ մեր գործընկերը վիրավոր է: Նա խիզախ և նվիրված թղթակից էր, և մենք կանենք հնավոր ամեն ինչ, որպեսզի աջակցենքն նրա ընտանիքին և համապատասխան բուժօգնություն ցուցաբերենք»,-ասել է ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը: