Վաշինգտոնը չի կարող «ծվատել» ռուսական տնտեսությունը: Այս մասին, ինչպես հայտնում է Vesti-ն, եվրոպական բիզնեսի Ասոցիացիայի անդամների հետ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը հիշեցրել է, որ բոլոր պետությունների շահերից է բխում, որպեսզի Եվրամիությունն ուժեղ, միասնական և ինքնուրույն լինի: «Համագործակցության շրջանակներում կարող են հսկայական նախագծեր իրականացվել»,-վստահություն է հայտնել Լավրովը:
«Պատիժների սահմանման փորձերն արդյունք չեն տվել: Ինչպես մեզ 2 տարի առաջ Վաշինգտոնից խոստացել էին, որ ռուսական տնտեսությունը կծվատեն, չհաջողվեց: Նրանց, ովքեր ծանոթ են իրավիճակին, պետք չէ համոզել, որ Ռուսաստանն ամուր կանգնած է ոտքերի վրա»,-նշել է նա:
2015 թ. հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով կոնգրեսում, հերթական անգամ մեղադրել էր Ռուսաստանին՝ Ուկրաինայում իրագործած ագրեսիայի համար: